Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Իրատես»․ Կոռուպցիան ամբողջովին տեղափոխել են իշխանության վերին՝ հասարակության կողմից չնկատվող և չվերահսկվող ատյաններ

«Իրատես» թերթը գրում է.

«Վա­ղուց գաղտ­նիք չէ, որ հա­յաս­տա­նյան գոր­ծող վար­չախմ­բի և ան­ձամբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան ռե­պեր­տուա­րի ա­ռանց­քում, այս­պես կոչ­ված, հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի թե­ման է: Ան­ցած ա­միս­նե­րի ըն­թաց­քում տար­բեր ամ­բիոն­նե­րից ան­գամ վար­չա­պե­տի մա­կար­դա­կով բազ­միցս հայ­տա­րար­վել է, որ Հա­յաս­տա­նում հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան այլևս ան­ցյա­լում է: Հատ­կան­շա­կան է, որ գոր­ծող իշ­խա­նու­թյան զի­նա­նո­ցում հա­կա­կո­ռուպ­ցիոն ուղ­ղու­թյու­նը մե­նաշ­նորհ­նե­րի դեմ պայ­քա­րի հետ մեկ­տեղ այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի լավ աշ­խա­տան­քի ու հա­մա­կար­գը փո­խե­լուն ուղղ­ված քայ­լե­րի հիմ­նա­կան փաս­տարկն է, այն դեպ­քում, երբ ընդ­դի­մա­խոս­նե­րը մատ­նա­ցույց էին ա­նում նոր իշ­խա­նու­թյան բազ­մա­թիվ բաց­թո­ղում­ներն ու թե­րու­թյուն­նե­րը:

Սո­վո­րա­բար հան­րա­յին բա­նա­վե­ճերն ա­վարտ­վում էին «ա­յո, մենք ան­փորձ ենք և թե­րու­թյուն­ներ ու­նենք, բայց, ի տար­բե­րու­թյուն նա­խորդ­նե­րի, հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի մեջ թա­թախ­ված չենք» ար­տա­հայ­տու­թյամբ: Դրան ան­մի­ջա­պես հետևում էր այն, թե իբր յու­րա­քան­չյուր քն­նա­դա­տու­թյան հետևում պետք է ո­րո­նել «լա­փա­ման­նե­րից զրկ­ված կո­ռուպ­ցիո­ներ­նե­րին»:

Պետք է նկա­տել, որ այդ փաս­տարկ­նե­րը մինչ վեր­ջերս բա­վա­կա­նին ան­խա­փան էին ներ­գոր­ծում հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րի վրա՝ հա­մա­պա­տաս­խան հան­րա­յին կար­ծիք ձևա­վո­րե­լով և փաս­տա­ցի զի­նա­թա­փե­լով այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի ընդ­դի­մա­խոս­նե­րին: Այս պա­րա­գա­յում վար­չա­խումբն ա­ռա­վել քան ցա­վա­գին է ըն­կա­լում վեր­ջին օ­րե­րին ի հայտ ե­կող կո­ռուպ­ցիոն բա­ցա­հայտ դրսևո­րում­նե­րի դեպ­քե­րը, ո­րոնք առ­նչ­վում են ան­մի­ջա­կա­նո­րեն իշ­խա­նու­թյան վեր­նա­խա­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կամ նրանց մտե­րիմ­նե­րի հետ:
Առ­հա­սա­րակ, ե­թե վեր­լու­ծում ենք կո­ռուպ­ցիոն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ա­պա պետք է ա­ռանձ­նաց­նենք ե­րեք հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն`

1. ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի շարժ ներքևից վերև, ո­րին կա­րող են ներգ­րավ­ված լի­նել նաև երկ­րի ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը‚
2. պե­տա­կան գնում­նե­րի հա­մա­կար­գում փո­ղե­րի լվա­ցում, «ատ­կատ­ներ» կամ հո­վա­նա­վոր­չու­թյուն‚
3. մի­ջազ­գա­յին, պե­տա­կան և վար­կա­տու տա­րաբ­նույթ դրա­մաշ­նորհ­ներ‚ ո­րոնք ուղղ­վում են փաս­տա­ցի իշ­խա­նու­թյան են­թա­կա­յու­թյան տակ գտն­վող հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին:
Ա­ռա­ջին ուղ­ղու­թյու­նը, այն է՝ կեն­ցա­ղա­յին տե­սա­նե­լի կո­ռուպ­ցիոն դրսևո­րում­ներ, որ շորթ­վող գու­մարն ա­մե­նա­ցածր օ­ղակ­նե­րից պետք է հասց­վի բուր­գի գա­գա­թին, ա­ռայժմ Հա­յաս­տա­նում սա­ռեց­ված է և ըն­դա­մե­նը ար­տա­հայտ­վում է, այս­պես կոչ­ված, «մանր փախց­նո­ցիի» տես­քով: Միևնույն ժա­մա­նակ ար­դեն ան­ժխ­տե­լի փաստ է, որ իշ­խա­նու­թյան վե­րին օ­ղակ­նե­րում կո­ռուպ­ցիա­յի այս տե­սա­կը փոր­ձում են փոխ­հա­տու­ցել գաղտ­նի և բա­ցա­հայտ պարգևատ­րում­նե­րով, պե­տա­կան մի­ջոց­նե­րից օգտ­վե­լու ար­տո­նու­թյուն­նե­րով: Վար­չա­պե­տի և նրա ըն­տա­նի­քի պա­րա­գա­յում խոսքն ան­գամ ցպա­հանջ ռե­ժի­մի մա­սին է: Ա­վե­լի ցածր տրա­մա­չա­փի պաշ­տո­նյա­նե­րը, թե­պետ ա­վե­լի հա­մեստ են ի­րենց ցան­կու­թյուն­նե­րի մեջ, սա­կայն նույն­պես չեն խոր­շում օգտ­վել ըն­ձեռ­ված, հա­մե­մա­տա­բար օ­րի­նա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից: Այ­նուա­մե­նայ­նիվ, կեն­ցա­ղա­յին մա­կար­դա­կից կո­ռուպ­ցիոն երևույթ­նե­րի իս­պառ բա­ցա­կա­յու­թյու­նը և նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մատ ակն­հայտ դրա­կան պատ­կե­րը թույլ են տա­լիս գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­մե­նու­րեք‚ այդ թվում նաև՝ մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րում թմբ­կա­հա­րել Հա­յաս­տա­նում հա­մա­կարգ­ված կո­ռուպ­ցիա­յի իբր հաղ­թա­հար­ման մա­սին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: