Օդեսայում խոշոր հրդեհի հետևանքով կա 1 զոհ և 14 անհետ կորած
Օդեսայում շարունակում են փնտրել էկոնոմիկայի քոլեջում բռնկված հրդեհի արդյունքում անհետ կորած 14 մարդկանց։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Այս պահին պաշտոնապես հայտարարվել է, որ մահացել է 1 ուսանող։ Մոտ 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Կրակն ու ծուխը քոլեջում տարածվել է այն ժամանակ, երբ ուսանողները դասի են եղել։
Նշենք, որ դեռ հրդեհի բռնկման մանարամասները հայտնի չեն։