Օլանդը Մոսկվայում քննարկել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների չեղարկման հարցը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մոսկվայում քննարկել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների չեղարկման հարցը: Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը՝ հավելելով, որ Ուկրաինայի վերաբերյալ Մինսկում կնքված համաձայնագրի կատարման մասին պայմանը պահպանվում է` հաղորդում է РИА Новости-ին։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Օլանդը Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Պուտինին կոչ է արել միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիային։ Դրա նպատակով մեծ տերությունները պետք է մեծ կոալիցիա ստեղծեն:
Associated Press-ի փոխանցմամբ` Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ֆրանսիայի հետ սերտ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում: