Հզոր թայֆուն Ֆիլիպիններում. կա 9 զոհ
Ֆիլիպիններում Տիսոյ թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է իննի, ավելի վաղ հայտնվել էր երկու զոհի մասին:
Հզոր թայֆունը Ֆիլիպինների ափերին էր հասել երկուշաբթի երեկոյան՝ իր հետ բերելով հորդառատ անձրևներ: Ավելի քան 225 հազար մարդ էվակուացվել է:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ շուրջ 300 հազար մարդ գտնվում է ջրհեղեղի վտանգի գոտում: Ըստ հիդրոօդերևութաբանների կանխատեսման թայֆունը Ֆիլիպինների տարածքը կլքի հինգշաբթի օրը: