Լիոնել Մեսսին 6-րդ անգամ ստացավ «Ոսկե գնդակը»
Երեկ գիշերը կայացավ «Ոսկե գնդակի» հանձման արարողությունը, որի համար հիմնականում պայքարում էին Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Վիրջիլ վան Դեյքը:
Հեղինակավոր մրցանակը 6-րդ անգամ ստացավ Լիոնել Մեսսին, և այս ցուցանիշով նա շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին, ով 5-ակի դափնեկիր է:
Ընդգծենք, որ 2-դը Վան Դեյքն է, իսկ 3-4 հորիզոնականները հաջորդականությամբ զբաղեցնում են Ռոնալդուն և Սադիո Մանեն: