Սոցապնախարարությունը քաղաքացուն զրկել է կենսաթոշակից․ ԱԻՊ
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Սոցապ նախարարությունը քաղաքացուն զրկել է կենսաթոշակից։
Գրասենյակի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․
«Իրավաբանական օգնության խնդրանքով ԱԻՊ գրասենյակը էր դիմել նախկին ավիատեխնիկ Խ.Շ․-ն՝ տեղեկացնելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անհիմն կերպով դադարեցրել է իր երկարամյա կենսաթոշակի իրավունքը և պահանջել պետական բյուջե վերադարձնել ավելի վճարված կենսաթոշակի գումարը, որը կազմում էր 604 580 ՀՀ դրամ:
Մեր գրասենյակի իրավաբանական թիմի կողմից վերադասության կարգով բողոք է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ինչին ի պատասխան նախարարությունից մեր վստահորդին տեղեկացրել են, որ 604 580 ՀՀ դրամ գումարը իր կողմից չպետք է վերադարձվի պետական բյուջե: Մեր գրասենյակը շարունակում է դատական կարգով պայքարել մեր վստահորդ Խ.Շ․-ի երկարամյա ծառայության կենսաթոշակը վերականգնելու համար»: