Չինաստանն ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ է կիրառել
Չինաստանը ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ է սահմանել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը, այսպես կոչված, «Հոնկոնգի մասին» որոշում է ընդունել:
Պատժամիջոցները վերաբերում են ամերիկյան մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Human Rigths Watch և Freedom House ընկերություններին, որոնց Չինաստանը մեղադրում է ծայրահեղականների գաղափարները պաշտպանելու մեջ:
Բացի այդ, Չինաստանն արգելել է ամերիկյան նավերին՝ մոտենալ Հոնկոնգի ափերին: Այդ մասին այսօր պաշտոնապես հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը: