Ֆրանսիայում եղանակային վատ պայմանները դարձել են մարդկանց մահվան պատճառ
Ֆրանսիայի հյուսիս արևելքում չեղարկվել է ավելի վաղ հայտարարած վտանգավորության կարմիր աստիճանը, որը պայմանավորված է եղել անբարենպաստ եղանակով:
Դեկտեմբերի 1-ին հայտարարվել էր վտանգավորության կարմիր աստիճան՝ պայմանավորված հորդառատ անձրևներով:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ֆրանսիայում անբարենպաստ եղանակի պատճառով չորս մարդ էր զոհվել, բազմաթիվ մեքենաներ արգելափակվել էին: