Ողբերգական ավտովթար Թունիսում․ կա 22 զոհ և 21 վիրավոր
Երեկ երեկոյան Թունիսում զբոսաշրջային ավտոբուսը շրջվել է և ընկել ձորը։
Մահացել է 22 մարդ և վիրավորվել՝ 21-ը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։Ավտոբուսը պատկանում էր զբոսաշրջային ընկերություններից մեկին, որը Թունիսից մեկնում էր Այն Դարախիմ քաղաք։
Ընթացքի ժամանակ ավտոբուսը շրջվել է և ընկել ձորը։ Ավտոբուսի մեջ եղել է 43 մարդ, որոնց մեջ նաև դպրոցականներ են եղել։