Ռուսաստանն ու Ֆրանսիան կհամակարգեն ԻՊ-ին հարվածներ հասցնելու գործընթացը. Ֆրանսուա Օլանդ
Սիրիայում ահաբեկիչների դեմ հաջողությամբ պայքարելն անհնար է առանց ցամաքային գործողությունների, որը կարող է ապահովել միայն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում, հայտնում է ria.ru-ն։
«Ասադի բանակն իրական դաշնակից է հանդիսանում»,-ասել է նա։
Gazeta.ru-ի տեղեկացմամբ` Ֆրանսիայի նախագահի հետ համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության փոխանակման վերաբերյալ այն մասին, թե երկրում որ տարածքներն են գտնվում «ընդդիմության առողջ մասի», իսկ որոնք ահաբեկչական կազմակերպությունների հսկողության ներքո։
Օլանդն նշել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան կհամակարգեն ԻՊ-ին հարվածներ հասցնելու գործընթացը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ երեկոյան ժամանել էր Մոսկվա, որտեղ կայացել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: