Կանադայում տղամարդը փորձել է հրշեջ-մեքենայով վրաերթի ենթարկել այգում զբոսնող մարդկանց
Կանադական Վիննիպեգ քաղաքում անհայտ տղամարդը գողացել է հրշեջ-մեքենա և ցանկացել է վրաերթի ենթարկել մարդկանց, ովքեր զբոսնելիս են եղել կենտրոնական այգում։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ տղամարդուն հաջողվել է մտնել այգի, անցնել խոտերի միջով, սակայն որոշ ժամանակ անց մեքենան վթարի է ենթարկվել և կանգ առել։
Ոստիկաններն այդ պահին ձերբակալել են տղամարդուն։ Տղամարդու արարքը ոստիկանները որակել են ահաբեկչության փորձ։