Ռուբեն Հայրապետյանի ընկերը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու
Լոռի ֆուտբոլային ակումբի սեփականատեր,ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկեր Թովմաս Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հարգելի' հայրենակիցներ,
մտահոգ լինելով հայկական ֆոտբոլի ներկա իրավիճակով` ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:
Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ:
Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ես և ինձ հետ փոխկապակցված անձիք չեն ունենա ֆուտբոլային ակումբ»: