Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը (ֆոտո)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այսօր՝ նոյեմբերի 29–ին, Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Այն բեմադրվել է Քեն Քիզիի ստեղծագործության հիման վրա: Բեմադրության հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը: