Մխիթարյանը աշխարհի ամենալավ խաղացողներից է. Յուրգեն Կլոպ
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ, «Լիվերպուլի» ներկայիս ղեկավար Յուրգեն Կլոպը էլեկտրոնային գիրք է թողարկել անգլերեն լեզվով, որի վերնագիրն է «Reading the Game»(Կարդալով խաղը):
Ինչպես հաղորդում է dailymail.co.uk-ն, գրքում Կլոպը նաեւ իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, ով 2013 թվականին «Շախտյորից» տեղափոխվել է «Բորուսիա»:
«Եթե մտածենք, մարդկանց 99 տոկոսը երջանիկ կլիներ, եթե ունենար Մխիթարյանի խնդիրները: Ինձ համար կասկած չկա, որ նա աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է:
«Նրա մոտ տեխնիկայի եւ արագության անհավանական համադրություն կա: Շատ, շատ քչերն ունեն նման համակցություն»,- նշել է գերմանացի մասնագետը: