«Եթե մի կիլո մանդարինը պետական աջակցություն է, ուրեմն թող կոչեն այդպես». Զոհված զինվորի մայր
Արագածոտնի մարզի Զովաբեր համայնքի բնակիչներ Սահակյանների ընտանիքն արդեն 20 տարի սպասում է անհայտ կորած զինծառայող Արմեն Սահակյանին:
2 տասնյակ տարի առաջ Արմենը դուրս է եկել իր զինակիցների հետ հատուկ առաջադրանք կատարելու և նրանից այլևս լուր չի ստացվել: Մահվան մասին տեղեկություններ չկան, համենայն դեպս մայրը ոչինչ չգիտի, միայն որդու անունն է կարդացել անհայտ կորածների ցուցակում: Հայրը վշտին չդիմանալով, որդու կորստից երկու տարի անց մահացել է, իսկ մայրը` Անահիտը, մինչ օրս նրան է սպասում: Նույիսկ շորերն է արդուկել ու դրել պահարանում: Ասում է` Արմենի նման փոքրամարմին տանը մարդ չկա ու այդ շորերը միայն նա է հագնելու:
Newspress.am-ի հարցին, թե որևէ պետական աջակցություն ստացել են որպես անհայտ կորած կամ զոհված զինվորի ընտանիք, կինը պատասխանեց.
«Մի անգամ մի կիլո մանդարի են տվել, եթե դա պետական օգնություն է ապա թող կոչեն այդպես…»
Մանրամասները` տեսանյութում