Էլիզաբեթ 2-րդ կթողնի գահը․ The Sun
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ 2-րդ մոտակա ժամանակներում կարող է հրաժարվել իր գահից հանուն իր որդու՝ Արքայազն Չարլզի։ Այս մասին գրում է The Sun-ը։
Ինչպես տեղեկացնում են լրագրողները, վերջին շրջանում Էլիզաբեթ 2-րդը շատ քիչ էր երևում միջոցառումներին և նրա փոխարեն ավելի շատ մասնակցում է արքայազն Չարլզը։ Էլիզաբեթ 2-րդը գահ է բարձրացել 1952 թվականին՝ 25 տարեկան հասակում։
Այս պահի դրությամբ նա ռեկորդակիր է բրիտանացի գահակալների մոտ ոչ միայն տարիքով, այլ նաև գահակալության ժամանակով։