Պայթյուն Թեքսասի քիմիական գործարաններից մեկում
Ամերիկյան Թեքսաս նահանգի Պորտ-Նեչես քաղաքում գտնվող քիմիական գործարանում մի քանի պայթյուն է հնչել:
Պայթյունների պատճառով գործարանից 4 մղոն շառավիղով գտնվող բնակավայրերից շուրջ 60 հազար մարդ է տարհանվել:
Արդեն 12 ժամ է, ինչ հրշեջներն ապարդյուն պայքարում են կրակի դեմ: Հայտնի է երեք տուժածների մասին: Դեռևս հայտնի չէ, թե ինչի հետևանքով են պայթյունները գրանցվել: