Զելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ինկներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»
Վազող տողեր

Հարգելի՛ Նիկոլ, մտածե՞լ եք երբևէ, որ գուցե ենթագիտակցորեն դուք սկսել եք սիրել բոլոր նրանց, ում դեմ պայքարում եք․ Արփինե Հովհաննիսյան

Հույսի վաճառականը. Մաս 1-ին Սեր և համերաշխություն… Ինչպես տեր Հիսուս Քրիստոսը սեր քարոզողը….այսպես է ֆեյսբուքյան իր գրառումը վերնագրել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ 

Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Նիկոլ Փաշինյանը (հույսի վաճառականը) հենց ամենասկզբում իր գործունեության հիմք հռչակել էր սերը եւ հանդուրժողականությունը, իսկ վերջերս էլ հայտարարեց, որ ինքը, ինչպես տեր Հիսուս Քրիստոսը, սեր է քարոզում:

Բացելով տուփը, որի վրա «ՍԵՐ» էր գրված, ՀՀ քաղաքացին գտավ… «ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ձեռնարկը, որտեղ մանրամասն նկարագրված էին անսահման «սիրո» բոլոր դրսևորումները բոլոր այլախոհների հանդեպ` «ժողովրդի» տարբեր ներկայացուցիչների կատարմամբ` «sev hovaz» անունով օգտատիրոջից, մինչև «matnahardarman paraganer» օգտատեր:

Փաշինյանն էլ այդ ընթացքում անխնա, աջ ու ձախ սեր էր քարոզում ու քարոզում` էլ ասֆալտին է փռում, էլ պատերին է տալիս, էլ ծեփում է պատերին, հայտնաբերում է վնգստացողների և սիրո այլ դրսևորումներ:

Այս համատեքստում երկու խումբ հարցադրումներ կան, որոնց պիտի պատասխանի Ն. Փաշինյանը:

1. խումբ հարցեր

Հարգելի՛ Նիկոլ

Եթե անգամ մի պահ ընդունենք, որ ինչպես դուք եք պնդում` սիրո քարոզիչ եք, մեզ ինչ-որ կերպ կհուշեք, թե որտեղ որոնել և գտնել Ձեր քարոզած սերը։ Կասեք՝ դա ո՞րտեղ է երևում: Առհասարակ, ընտանիքի ավագը, որևէ հաստատության ղեկավարը, թիմի լիդերը, էլ չեմ ասում երկրի ղեկավարը իր իրավասության, գործունեության, և սոցիալական պատասխանատվության տիրույթներում համերաշխություն ու ներդաշնակություն հաստատելու առաքելություն ու ֆունկցիա ունի:

Կասեք՝ ի՞նչ եք Դուք՝ որպես երկրի ղեկավար, արել, որ կանխեք կույր ու անբռնազբոս ատելության տարածումը կամ հանրային համերաշխություն հաստատեք: Ի՞նչ եք արել, որ բանավեճը քաղաքական ընդդիմախոսների հետ լինի կիրթ, կառուցողական ու բովանդակային, որ էժանագին շոուի չվերածվի: Ո՞րն է եղել Ձեր ՔԱՅԼԸ: Իսկ ձեզ պատկանող ընտանեկան թերթում տպագրված հոդվածը համարո՞ւմ եք սիրո քարոզ թե ասենք ձեր քարոզած ու սերմանած ատելության արդարացու՞մ:

Դուք հավանաբար կասեք, որ նախկիններն են իրենց վարքագծով նպաստել այդ ատելության տարածմանը: Գուցե որոշ դեպքերում ձեզ հետ համաձայնվեմ: Բայց մինչ այդ թերևս արժե, որ պատասխանեք որոշ հարցերի.

Դուք իրոք մտածու՞մ եք, որ այնքան անսխալական եք, /Հիսուս Քրիստոսի պես/ որ ձեզ քննադատում են միայն նախկինները, իսկ դիտարկե՞լ եք տարբերակ որ գուցե Ձեզ քննադատում են մարդիկ, որոնք սկզբունքներ ունեն, ինքնասիրության ու պատվի կորստի գնով պաշտոն չեն ուզում և որովհետեւ ուղղակի Ձեր քաղաքականության մեջ տեսլական չեն տեսնում։

Բացի այդ դուք իրոք համարու՞մ եք, որ ձեր ցանկացած քննադատ «թալանչի» ու կոռումպացված է, կամ էլ արդարացնու՞մ է նախկին իշխանության թերություները կամ հանցագործներին: Իսկ գուցե Ձեր քննադատներից շատերը դեմ չեն, որ հանցագործները պատժվեն, միայն թե չեն ընդունում, որ դուք Ռոբին Հուդն եք կամ Հիսուս Քրիստոսը:

Նրանք հիմնավոր կասկածներ ունեն, որ դուք երկրի վարչապետ եք, ու պիտի զբաղվեք տնտեսությամբ, իսկ ԳՐԱԳԵՏ իրավապահները ու ԱՆԿԱԽ դատարանները այդ «չարաբաստիկ» հանցագործներով:

2-րդ խումբ հարցեր

Հարգելի՛ Նիկոլ

Ներողություն չե՞ք ուզում խնդրել այն անձանցից ում խանութները եւ արտադրանքը Դուք կոչ էիք անում բոյկոտել «Հին Հայաստանում»։ Գիտե՞ք ինչու եմ հարցնում: Դուք նրանց նկատմամբ ատելություն էիք սերմանում, ասում էիք ժողովրդից գողանում են, մենաշնորհներ ունեն, բայց պարզվեց նրանք այնքան էլ վատը չեն, նույնիսկ այնքան վատը չեն, որ այդ նույն մարդկանց գործարանների բացմանն եք մասնակցում, գովաբանում եք նրանց, սելֆի եք անում և այլն:

Եթե դժվար չէ, կբացատրեք ի՞նչ քավարանի միջով են անցել բազմաթիվ նախկիններ, որ ատելության խորհրդանիշից արդեն «Նոր Հայաստանում» վերածնվել են որպես սիրո առաքյալներ: Ըստ ձեր թերթի` ատելության մեղմման համար նվազագույնը անհրաժեշտ է զղջում. խնդրում եմ կասե՞ք, իրենք ե՞րբ են զղջացել, ո՞ր պահն է եղել այդ պատմական պահը՝ Սերժից բամբասելու, Նիկոլին գովաբանելու թե հայտնի հիմնադրամին գումար տալու պահը: Իսկ Ձեր բացառիկությունն ընդունելը զղջու՞մ է թե մեղքերի թողություն:
Մեկ առիթով ձեզ ասել եմ, հիմա էլ հարց եմ տալիս հպանցիկ հայացք գցե՞լ եք ձեր ԱԺ եւ կառավարության վրա, տեսե՞լ եք քանի նախկին պաշտոնյա կա այնտեղ: Նրանք ատելի չեն, որովհետև ձեզ են սիրում, թե՞ որովհետև զղջացել են:

Եվ վերջում, հարգելի՛ Նիկոլ մտածե՞լ եք երբևէ, որ գուցե ենթագիտակցորեն դուք սկսել եք ՍԻՐԵԼ բոլոր նրանց, ում դեմ պայքարում եք ու ատելի դարձնում, որովհետեւ քանի դեռ կան նրանք, Դուք կարող եք գոյություն ունենալ, քանի դեռ կան նրանք ձեզնից ոչ ոք բարեփոխում չի ակնկալելու, իսկ դուք էլ դրանով կառավարելու և ուղղորդելու եք հանրային գիտակցությունը:

Բարին ընդ ձեզ»: