Դոմինիկյան Հանրապետությունում ավտոբուս է շրջվել. կան տուժածներ
Դոմինիկյան Հանրապետությունում զբոսաշրջիկների ավտոբուս է կողաշրջվել: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսն ուղևորվել է օդանավակայան:
Ավտոբուսը հարվածել է ընթացքի մեջ գտնվող բեռնատարին և կողաշրջվել:
Ավտոբուսի բոլոր 39 զբոսաշրջիկներն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են եղել, նրանցից 27-ը տեղափոխվել են հիվանդանոց: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ հիվանդանոց տեղափոխվածներից 7-ի վիճակը ծանր է: