Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր
Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Զոհերի թիվն այս պահին հասնում է 7-ի։ Կան հարյուրավոր տուժածներ։
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ վերջին 30 տարվա մեջ սա ամենաուժգին երկրաշարժն է։
Ընդգծենք, որ երկրաշարժից մեծամասամբ տուժել են Դուրրես և Տուման քաղաքները։