Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Քաղաքականություն

Ռինգում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանն են

Թվանկարչությունն ու աճպարարությունը տարիներ շարունակ եղել են ԿԸՀ-ի ու ԱՎԾ -ի հիմնական աշխատելաոճը:Նախ որպես փաստարկ` ամեն ընտրությունից առաջ ահազանգ է հնչեցվել, որ ընտրացուցակները ուռճացված են և միանգամից թե’ ազգային վիճակագրական ծառայության և թե’ պետական ռեգիստրի տվյալները կասկածի տակ են առնվել: Առաջիկա հանրաքվեի ընտրությանն, օրինակ, ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների` ընտրողների մասնակիցների թիվը 2 մլն 550 հազարից քիչ ավելի է, այն դեպքում, երբ հանրապետության բնակչության թվաքանակը հազիվ է հատում 3 միլիոնը: Ըստ այս տվյալների` մեր ազգաբնակչության 85 տոկոսը ընտրելու իրավունք ունի: Իսկ ԿԸՀ ցուցակներն ու վիճակագրության տվյալները բնակչության թվի առումով որևէ աղերս չունեն:

Այստեղ է, որ ԿԸՀ-ն անհամադրելի ցուցանիշերը փորձում է համադրել. սկսվում է բուն գործընթացը` թվանկարչությունը: Չնայած այս անգամ իշխանությունն օգնեց ԿԸՀ նախագահին` ընտրողին թույլատրելով ընտրությանը մասնակցել նույնականացման քարտերով, իսկ որ շատ ու շատ ընտրողներ ունեն և անձնագիր և նույնականացման քարտ և տեղի կունենա կրկնակի քվեարկություն` կասկածից վեր է:

Հենց դրա համար, երբ բարձրացվում է ամենակարևոր հարցը` այն է ընտրություններից հետո փակցնել տվյալ ընտրության մասնակիցների ցուցակը, իշխանությունն ու ԿԸՀ ամբողջ ուժով ընդդիմանում են` հասկանալով, որ նկարչությունը նկարչություն , բայց թվաբանությունից տեղյակ ցանկացած մարդ կարող է համեմատել տվյալները և ապացուցել գոնե մինչ այժմ թվացյալ անապացուցելին: Չի բացառվում անգամ, որ տվյալ պարագայում ընտրություններին «մասնակցած» մեռած հոգիները բողոքի նամակ ուղարկեն Տիգրան Մուկուչյանին:
Որքան էլ արտաքնապես հեշտ թվա, բայց տնտեսական աճի ցուցանիշ նկարելը ևս դժվար գործ է, քանի որ աճին զուգահեռ պետք է նկարել բազմաթիվ այլ ցուցանիշեր, այլապես կհայտնվեն այն վիճակում, որում Աժ-ում հայտնվեց ԱՎԾ պետը, ՀՀ 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի օրինագծի քննարկման ժամանակ:
ԱՎԾ պետը այն չինովնիկն է, ով պետք է ամեն անգամ ապացուցի, թե իբր Հայաստանում աղքատությունը պակասել է, մարդկանց քանակը ավելացել, տնտեսության մեջ աճ է արձանագրվել և այլն: Բայց կա տնտեսագիտական շատ պարզ բանաձև. տնտեսական աճը անմիջապես բերում է պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացմանը, համախառն ներքին արդյունքում աճում է հարկային եկամուտների ծավալը և, որ ամենակարևորն է, շարքային քաղաքացին սեփական մաշկի վրա է զգում այդ աճը:

Մինչդեռ Հայաստանում մարդկանց կերակում են նկարչությամբ ու հետն էլ հոխորտում, որ եթե մարդիկ այսքան դժվար գործ կատարելուց հետո իրենց մաշկի վրա աճ չեն զգում, ուրեմն մաշկի հետ է խնդիրը: Իրականում խնդիրը նկարիչների մեջ է: Ու չնայած ո’չ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ու ո’չ էլ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը նկարիչնեի միության անդամ չեն, բայց հարկ եղած դեպքում այնպիսի թվային նկարչություն են ներկայացնում, որ նույնիսկ եվրոպական արվեստի ամենամեծ նկարիչ Ռեմբրանդտը նրանց կնախանձեր:

Եվ իշխանության համար օրհասական այս պահին Մուկուչյան ու Մնացականյան զույգը հանրաքվեի անցնցում հաղթանակ ու տնտեսական աճ ապահովելու կտավի վրա է աշխատում և միաժամանակ բաց ռինգում մենամարտում հասրակության հետ:

 

Հասմիկ Աբրահամյան