Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անի Աթանեսյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 14-ի ԲԴԽ-78-Ո-184 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Անի Աթանեսյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է նախագահի հրամանագրում:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ջոն Հայրապետյանը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 14-ի ԲԴԽ-78-Ո-185 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ջոն Հայրապետյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է նախագահի հրամանագրում: