Չինաստանը նշել է, որ աջակցում է Հոնկոնգի իշխանություններին
Չինաստանն իր աջակցությունն է հայտնել Հոնկոնգի ադմինիստրացիային: Այդ մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Գեն Շուանը:
Նա այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Հոնկոնգի ընտրություններում հաղթանակ են տարել դեմոկրատական թեկնածուները: Կիրակի օրը Հոնկոնգում ուղիղ ընտրություններ են կայացել, որի ժամանակ քաղաքային շրջանները ղեկավարելու համար նախատեսված 452 տեղի համար պայքարել է 1090 թեկնածու:
Քաղաքային խորհուրդը զբաղվում է քաղաքային նեղ հարցերով՝ ինչպիսիք են երթևեկության, աղբահանության, կոմունալ խնդիրներով: