Louis Vuitton ընկերությունը կգնի ամերիկյան հայտնի ընկերություններից մեկը
Ֆրանսիական Louis Vuitton Moet Hennessy ընկերությունը հայտարարել է, որ իրեն հաջողվել է համաձայնության գալ ամերիկյան Tiffany and Co ընկերության հետ և գնել է ընկերությունը:
Գործարքի արժեքը 16.2 միլիարդ դոլար է կազմել: Այս գործարքին համաձայնություն էին տվել երկու ընկերությունների տնօրենների խորհուրդները:
Նախատեսվում է, որ գործարքը վերջնականապես կկնքվի 2020 թվականի կեսերին: