Ուրուգվայի նախագահական ընտրությունների նախնական տվյալները հայտնի են
Ուրուգվայի նախագահական ընտրությունների ձայների հաշվարկն ավարտվել է «տեխնիկական ոչ-ոքիով»:
Մեծ թվով ձայների վերահաշվարկ պիտի կատարվի, այդ իսկ պատճառով էլ ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն մի քանի օրից: Երկու թեկնածուների ձայների տարբերությունն այնքան աննշան է, որ ամեն ինչ կախված է 35229 ձայների վերահաշվարկից:
Ակնկալվում է, որ ձայների վերահաշվարկը կավարտվի ուրբաթ օրը: Նախագահի աթոռի համար պայքարում են Լուիս Լակալեն և Դանիել Մարտինեսը: