Խորեն Հովհաննիսյանը կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում
Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այդ մասին «Բաց TV»-ի եթերում հայտնել է ինքը՝ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով հրաժարական ներկայացրեց Իտալիայի հավաքականից կրած 9։1 հաշվով պարտությունից հետո։