Սյունիքում Mercedes-ը մխրճվել է երկաթե էլեկտրասյան մեջ. վարորդի դին դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. Shamshyan.com (ֆոտո)
Սյունիքի մարզում նոյեմբերի 24-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 31 SL 846 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Քարաշեն գյուղի վարչական տարածքում, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մխրճվել դեռեւս չտեղադրված բարձավոլտ երկաթյա էլեկտրասյան մեջ:
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Կայքի տեղեկություններով, մահացածը Տեղ գյուղի բնակիչ էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում