Հռոմի պապն այցելել է Ճապոնիա
Հռոմի Ֆրանցիսկոս պապն Ասիա կատարվող այցի շրջանակներում Ճապոնիայում է: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Ճապոնիայում Պապը կմնա երեք օր: Նախատեսվում է, որ Ֆրանցիսկոս պապը կայցելի Հիրոսիմա և Նագասակի՝ հիշատակի տուրք մատուցելու, բացի այդ ելույթ կունենա հավատացյալների առջև:
Հռոմի պապի՝ Ճապոնիա այցելության օրակարգի հետ կապված այլ տեղեկություններ դեռ հայտնի չեն: