Գերմանիայի բնակիչը մահացել է իր շան համբույրից
Գերմանիայի Բրեմեն քաղաքի 63-ամյա բնակիչը մահացել է` իր ընտանի կենդանու` շան լիզելուց հետո վիրուսով վարակվելու պատճառով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ տղամարդու օրգանիզմում է հայտնվել «Capnocytophaga canimorsus» բակտերիան:
Այս տիպի վարակով նախկինում կարելի էր վարակվել միայն կենդանու կծելու պատճառով, սակայն տղամարդու մարմնի վրա կծածի ոչ մի հետք չի հայտնաբերվել:
Գերմանիայի բնակիչը հիվանդանոց է դիմել ծանր ախտանիշով` նրա ողջ մարմինը պատված է եղել ցանով: Հետո սկավել է նևրոտիկ ցավ, ու մարմնի վրա հայտնվել են կապտուկներ:
Որոշ ժամանակ անց նրա մոտ սկսել են չգործել լյարդը, երիկամներն ու արյունատար համակարգը, ինչից հետո վերջինիս մոտ ախտորոշել են փտախտ (գանգրենա):
Նորության մեջ ասվում է, որ բժիշիները երկար ժամանակ փորձել են փրկել մարդու կյանքը, սակայն վերակենդանացումից հետո նրա ուղեղում սկսվել է հեղուկ կուտակվել:
Տղամարդու բարեկամները որոշել են անջատել նրան կենսաապահովիչ սարքից:
Հիմա բժիշկները գլուխ են կոտրում «Capnocytophaga canimorsus»-ի դեմ պայքարելու նոր միջոց գտնելու համար: