Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Արխիվ

ՆԳ նախկին նախարարը դրական է գնահատում ԱԱԾ-ի ու Ոստիկանության համատեղ աշխատանքը

Tert.am–ի հետ զրույցում ՀՀ ռազմական և պետական գործիչ, գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանը, որը Հայաստանի ԽՍՀ ներքին գործերում աշխատել է  1977 թվականից , իսկ  2009 թվականից ՀՀ Հանրային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն է, ՀՀ-ում ծանր և աննախադեպ հանցագործությունների կանխումից հետո երկակի զգացողություններ ունի` ուրախ և տխուր։  «Ուրախ, որ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը համատեղ աշխատել են, կարողացել են ժողովրդի լեզվով ասած` դեմն առնել, իսկ տխուր, որ մեր ժողովրդի մեջ նման այլանդակներ կան»,- ասաց Կառլոս Ղազարյանը:

-Պարո՛ն Ղազարյան, որպես պրոֆեսիոնալ ինչպե՞ս կգնահատեիք երեկ Երևանում Ոստիկանության և Ազգային անվտանգության համատեղ գործողությունների արդյունքում զինված խմբի վնասազերծումը:

– Առանց ամբողջությամբ ծանոթ լինելով  քրեական գործին, իմ մասնագիտական հայացքով, որպես պրոֆեսիոնալ ու քաղաքացի կարող եմ ասել, որ երկու զգացողություն ունեմ` դրական և բացասական: Դրական, որ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը համատեղ աշխատել են, կարողացել են ժողովրդի լեզվով ասած` դեմն առնել, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ հետագայում: Եվ տխուր եմ, որ մեր ժողովրդի մեջ կան այդ տիպի մարդիկ, որոնք կարող են զենք կուտակել, ինչ–որ պատրաստություններ տեսնել հանցագործությունների համար: Ես հիմա «հանցագործ» բառը չեմ օգատգործում, այն կտա դատարանը: Իսկ ուրախ եմ, որ այդ երկու ծառայությունները միասին կարողացել են վնասազերծել այդ խմբին` առանց իրար հետ մրցակցության մեջ մտնելու, այլ ձեռք ձեռքի տված այդ խումբը կարողացել են վերցնել:

Հետագայում, թե ինչ կլինի, դա արդեն քննության հետ կապված հարցեր են: Բայց ամեն դեպքում, ես դա գնահատում եմ դրական: Որովհետև, գիտե՞ք ինչ կա, դա մի օրվա գործ չէ, ոչ էլ հեշտ գործ է, որ վեր կացան, գնացին մարդ կալանավորեցին, դա քրտնաջան, ամիսների ու օր ու գիշեր աշխատանքի արդյունք է:

– Պարոն Ղազարյան, չեմ ասում` քննադատություն, բայց հարցադրումներ եղան, թե այդքան զենքը, որ կհերիքեր մի ամբողջ դասակի, ինչպե՞ս է կուտակվել, ո՞ւր էին նայում պատկան մարմինները, երբ այն կուտակվում էր:

ականա – Ես երկար տարիների իմ փորձից եմ ասում, եթե չեն կալանավորում, ասում են` ինչո՞ւ չեն կալանավորում, կալանավորում են, ասում են` ասում են կալանավորեցին: Հիմա կալանավորել, դա մի օրվա հարց չի, զենքը կուտակել են, աշխատել են (պատկան մարմինները – Tert.am), աշխատել են: Նաև ուզում եմ ասել, որ մենք էլ պետք է զգոն ու զգույշ լինենք: Մենք, որ տեսնում ենք` մեր կողքից մեկը կարմիր լույսի տակ անցնում է, չենք ասում` ինչի՞ ես անցնում: Նույն այդ հարևանները, որևիցե մեկը չի՞ նկատել, որ ինչ-որ … դուրեկան մարդիկ չեն գալիս-գնում: Դրա համար էլ ասում եմ, որ որպես պրոֆեսիոնալ ես գոհ եմ, որպես համակարգի աշխատող, որպես գեներալ, որ մեր ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը համատեղ հոյակապ աշխատանք են տարել: Դա մենք պետք է գնահատենք: Իսկ տխուր եմ, որ մեր ժողովրդի մեջ կան տենց այլանդակներ: Դուք պատկերացնու՞մ եք, որ այդ ծանր օրերին, երբ ամբողջ աշխարհով, Վրաստանով ինչեր են կատարվում ու հանկարծ նման այլանդակները նման այլանդակություն անեին: Ես մի քիչ անցյալից գիտեմ` դա ինչ է նշանակում, թեկուզ մի տեղ մի հատ կրակոց: Իսկ ինչ վերաբերում է` ոնց են կուտակել: Նորից եմ կրկնում` դա հո մի օրվա գործ չէ:

-Ամբողջ հարցն էլ այդ է` ինչի՞ն է թողել, որ այդքան կուտակվի:

-Հիմա եթե մի հատ զենքով վերցնեին, մյուս զենքերը չէին վերցնի: Դա օպերատիվ աշխատանք է, ոչ ոք չի կարող ասել, սպասել են, աշխատել են, վերցրել են: Անսպասելիության գործոններ կան, տեղաշարժի: Ասեմ, որ ապահովության համակարգը երկար ու դժվար, բայց անտեսանելի աշխատանք է: Եվ որպես մասնագետ, ուզում եմ ընդգծել, որ եթե որևէ բան տեսանելի չէ, մի կարծեք, որ չի արվում: Մենք պետք է մեր ուժային կառույցների գնահատականը ճիշտ տանք, լավին լավ ասենք, վատին` վատ: Հայհոյելը միշտ էլ կա: Կրկնում եմ` դա հոյակապ աշխատանք է: Այս աշխատանքը հետագայում` իր մանրամասներով կարելի է ուսուցանել ուսանողներին: Ամենակարևորը` նման մեծ գործ են արել, այդքան զենքով այդքան մարդու են կալանավորել, ոչ մի կրակոց: Վնաս չի եղել, ոչ մի քաղաքացի չի վնասվել: Դա արդեն մեծ մասնագիտական ցուցանիշ է: Եվ երկրորդ, չճշտված լուրերով մարդկանց չվախացնենք, մարկանց մեջ խուճապ չգցենք, զգույշ լինենք, մեկս մյուսի կողքին կանգնած լինենք հանուն մի բանի` մեր երեխաների խաղաղության, մեր քաղաքի, մեր հանրապետության: Այնպես որ, ամփոփելով, ասում եմ` կեցցեն տղաները:

-Իսկ ինչ եք կարծում` այդ զենքերը ո՞ր երկրներից են բերվել, թե՞ ներսից` Հայաստանից  են ձեռք բերվել:

-Դա արդեն քննությունը կպարզի` ներսի՞ց է, դրսի՞ց, գողացվա՞ծ է, վաճառված:

-Իսկ Դուք ինչ-որ նմանություններ տեսնում ե՞ք «Հոկտեմբերի 27-ի» հետ` հաշվի առնելով, որ այսօր մամուլում տեղեկություններ կային, որ պետք է ինչ-որ բան լիներ ԱԺ-ի ու վարչապետի դեմ:

Ես 80 թվականից տեսել եմ շատ բան, տիրապետել շատ ինֆորմացիաների, հիմա ամենակարևորն այն է, որ կանխվել է, իսկ մնացածը կպարզի քննությունը, թե ինչ նպատակներ են ունեցել: Կարող է` մի դպրոց էին պայթեցնում, մենք չգիտենք հետևանքները: Բայց կարևորը` կանխված է: