Յուրա Մովսիսյանը չի մասնակցել մարզմանը
Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի խաղին նախապատրաստվող Մոսկվայի «Սպարտակը» նոյեմբերի 25-ին անցկացրել է հերթական մարզումը:
Յուրա Մովսիսյանը չի մասնակցել մարզմանը, որի առաջին մասն անցել է մարզասրահում, իսկ երկրորդը՝ խաղադաշտում։ Հայաստանի հավաքականի հարձակվողը շարունակում է աշխատել անհատական ծրագրով, հաղորդում է «Սպարտակի» կայքը:
«Ռուբին» – «Սպարտակ» խաղը կկայանա նոյեմբերի 30-ին Կազանում: