Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Հրապարակ». Մտել են մանկատուն և երեխաներին ջոկել. մանրամասներ ԱԱԾ-ի հայտարարած սկանդալային դեպքից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխայի․ Ազգային անվտանգության տարածած այս հաղորդագրությունը կայծակնային արագությամբ տարածվեց և բուռն քննարկման առիթ դարձավ։ ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում և ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումները:

Մամուլում ավելի ուշ գրվեց՝ այդ պրոցեսին մասնակցել են «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ները եւ Պերնատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտը («Հանրապետական ծննդատուն»)։

Մեզ նոր տեղեկություններ են հասել սկանդալային այդ գործից։ Ըստ տեղեկությունների՝ իտալացիների ներկայացուցիչները, որոնք ներկայացել են որպես թարգմանիչներ, անարգել կարողացել են մուտք գործել մանկատներ եւ բազմաթիվ երեխաներից ընտրություն կատարել, ինչն արգելվում է։

Մենք կապ հաստատեցինք մանկատների տնօրենների հետ՝ լսելու նրանց տեսակետն այս գործի վերաբերյալ։

«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Պայքար Վալեսյանը լսելով հարցն՝ ասաց, թե ընդհանրապես տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, ապա ավելացրեց՝ մանկատները չեն մասնակցում որդեգրման պրոցեսին․ «Որդեգրման պրոցեսին ՊՈԱԿ-ը մասնակցություն չի ունենում։ Ես տեղյակ չեմ, ՊՈԱԿ-ները զբաղվում են միայն երեխաների խնամքով։ Մենք տեղյակ չենք էդ քրեական գործից»։

«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանն էլ ասաց․ «Մանկատները ընդհանրապես որդեգրման պրոցեսի մեջ ներգրկված չեն։ Ես չգիտեմ էլ՝ ԱԱԾ-ն ում է նկատի ունեցել»։

Ինչ վերաբերում է թարգմանիչների մուտք գործելուն՝ Լիանա Կարապետյանն ասաց․ «Եթե իրենք լիազորված են որդեգրող անձի կողմից, իրենք իրավունք ունեն, չեն համարվում երրորդ անձ։ Օտարերկրացին առանց թարգմանչի ո՞նց է մտնելու»։

Հարցին՝ դեպքե՞ր եղել են, որ եկել են և երեխաներից փորձել են ընտրություն կատարել, մանկատան տնօրենը տվեց բացասական պատասխան։

Այլ հարցերի տիկինը չցանկացավ պատասխանել՝ ասելով, թե նախարարությունից իրենց հրահանգել են հարցազրույցներ չտալ՝ առանց իրենց տեղյակ պահելու։
Փորձեցինք կապ հաստատել նաև «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր։ Նշենք, որ ավելի վաղ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե իրենց ծննդատունը մասնակից է եղել ապօրինի որդեգրումներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում