Նեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե
Տնտեսություն

ՊԵԿ-ը խորացնում է գործակցությունը Վրաստանի և Իրանի գործընկեր կառույցների հետ (ֆոտո)

Պետական եկամուտների կոմիտեն նոյեմբերի 18-19-ը Երևանում հյուրընկալում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովը: Միջոցառման բացմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ինչպես նաև միջազգային կառույցների, պետական և մասնավոր ոլորտների, տարբեր երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի սկզբում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարևորելով հարևան երկրների միջև գործակցության խորացումը, նշել է, որ միջսահմանային համագործակցությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում դրական փոփոխությունների: «Կառավարությունը մեծապես խրախուսում է թվայնացման և արդիականացման ճանապարհով ընթացող պետական մարմինների գործունեությունը: Պետական եկամուտների կոմիտեն արդեն իսկ արձանագրել է մեծ ձեռքբերումներ: Այդպիսի օրինակներից է արտաքին առևտրի մեկ պատուհան համակարգը, որն ապահովում է մաքսային մի քանի ընթացակարգերի ավտոմատացումը, ինչպես նաև այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կազմակերպումը»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է համաժողովի կարևորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային միտումներին զուգընթաց քայլելու առումով. «ՊԵԿ-ը, և առհասարակ պետական բոլոր մարմինները, գործառույթներն իրականացնելիս պետք է կարողանան առավելագույնս օգտագործել «մեկ պատուհանի» սկզբունքը, և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ հանրային ծառայությունները պետք է դառնան շատ ավելի մատչելի և հասցեական»:

նդրադառնալով հարևան երկրների հետ կնքված փաստաթղթերին` Դավիթ Անանյանը նշել է, որ երկրների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվության փոխանակումը կնպաստի, որպեսզի սահմանային հսկողությունը դյուրացվի` հանգեցնելով մաքսային հսկողության և մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան, ով արդեն 4-րդ անգամ է Հայաստանում, արձանագրել է Հայաստանի մաքսային ծառայության առաջընթացը. «Ես շատ հետաքրքրված եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեխնոլոգիական զարգացմամբ և հարևան երկրների հետ գործընկերային կապերը խորացնելու կարողությամբ: Այս զարգացումները ոգևորիչ կարող են լինել նաև ՀՄԿ անդամ երկրների համար»:

Համաժողովի երկու օրերի ընթացքում դիտարկվելու են միջազգային առևտրի ներկա վիճակը, և քննարկվելու են առևտրի դյուրացումը խթանելու նախապայմանների ստեղծման հնարավորությունները: Տարբեր երկրների մաքսային ծառայությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձագետները քննարկելու են միջսահմանային առևտուրը դյուրացնելու և արդյունավետ մաքսային կառավարման միջոցով տնտեսական աճ ապահովելու համար ռիսկերի կառավարման նորագույն մեթոդների և մաքսային մարմինների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մեխանիզմների կիրառման հնարավորությունները: Ուսումնասիրվելու են մասնավոր հատվածի հետ գործակցության մեթոդները, ինչպես նաև ոլորտում համաշխարհային միտումները և տեխնոլոգիական նորարարական լուծումները տեղայնացնելու հնարավորությունները:

Նշենք, որ համաժողովն անցկացվում է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում: