Գարիկ Աբելյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնում
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով Գարիկ Արթուրի Աբելյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնում:
Կենսագրություն
Ծնվել է 1993 թվականի փետրվարի 23-ին Գորիս քաղաքում:
2000 թվականին ընդունվել է Գորիսի թիվ 2 դպրոցը, որն ավարտել է 2010 թվականին (գերազանցության ոսկե մեդալով):
2010 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը:
2011-2013 թվականներին պարտադիր ժամկետային զինծառայության է անցել ՀՀ զինված ուժերում:
Շարունակելով ուսումը՝ 2016 թվականին, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2016 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստարատուրան և գերազանց առաջադիմությամբ ավարտել այն 2018 թվականին՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2016 թվականի օգոստոսի 4-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակաշրջանում աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2018 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում աշխատել է ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում՝ որպես կարճաժամկետ փորձագետ:
Ամուսնացած չէ, անկուսակցական է: