Կրակոցներ Ֆրեզնո քաղաքում. կա 4 զոհ և 10 վիրավոր
Ամերիկյան Ֆրեզնո քաղաքում 4 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել՝ ընտանեկան խնջույքի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով:
Անհայտ անձը ետնաբակից ներս է մտել այն ժամանակ, երբ տան անդամներն ու նրանց ընկերները խնջույք էին կազմակերպել:
Մինչ ոստիկանության ժամանելը, անհայտ տղամարդը փախուստի է դիմել դեպքի վայրից: