Սու-24 ինքնաթիռը խոցվել է սահմանը խախտելու արդյունքում առաջացած «ավտոմատ ռեակցիայի» պատճառով. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ու նրա կողմնակիցները հանդիսանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման հիմնական աղբյուրները:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ Սիրիան ԻՊ-ին նաև զենք է տրամադրում:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան պետք է շարունակի աջակցել «չափավոր» ընդդիմությանն ու թուրքմեններին՝ Ասադի դեմ պայքարում:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև թուրքական օդուժի կողմից խփված ռուսական Սու-24 ինքնաթիռի միջադեպին, նշելով, որ այն խոցվել է սահմանը խախտելու արդյունքում առաջացած «ավտոմատ ռեակցիայի» պատճառով:
Էրդողանը հայտարարել է, որ իրեն վշտացնում է Ռուսաստանի ռեակցիան տեղի ունեցածի հանդեպ։