Ռազմական կինոլոգին հոշոտել են սեփական շները
Ավստրիայում ծառայողական հատուկ շները հոշոտել են ռազմական կինոլոգին, ով հանդիսացել է իրենց կենդանավարժն ու կերակրողը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Երիտասարդ սերժանտը աշխատել է շների հետ արդեն երրորդ տարին։ Նա եղել է պատասխանատու շների խնամքի համար Վիեննայի մոտակայքում գտնվող զորամասերից մեկում։ Դեպքի առավոտյան կինոլոգը աշխատանքի գալով, նկատել է, որ երկու բելգիական հովվաշներ կարողացել են դուրս պրծնել վանդակից ու վազվզում են տարածքում։ Ինչ որ պահի նրանք հարձակվել են կինոլոգի վրա ու հոշոտել նրան։