Հնդկաստանում թռիչքի ժամանակ ուսումնական ինքնաթիռի շարժիչ է այրվել
Հնդկաստանի Գոա շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ բռնկվել է ռազմական ինքնաթիռի շարժիչը:
Թռիչքի պահին ինքնաթիռում գտնվող երկու օդաչուներին էլ հաջողվել է ժամանակին դուրս գալ այրվող ինքնաթիռից:
Ինչպես հայտնում են հնդկական լրատվամիջոցները, պատահարի հետևանքով տուժածներ չկան: Ռազմական ինքնաթիռը ռուսական արտադրության МиГ-29К ինքնաթիռ է եղել: