Բիլ Գեյթսը դարձավ այս տարվա մոլորակի ամենահարուստ մարդը․ Bloomberg
Microsoft ընկերության հիմնադիր և սեփականատեր Բիլ Գեյթսը նորից դարձավ մոլորակի ամենահարուստ մարդը։ Այս մասին տեղեկանում ենք Bloomberg-ից։
Այս տարի Գեյթսը շրջանցեց Amazon-ի սեփականատեր Ջեֆֆ Բեզոսին։ Այս պահի դրությամբ Գեյթսը ունի ավելի քան 110 միլիարդ դոլար, իսկ Բեզոսը՝ 109 միլիարդ դոլար։
Նշվում է, որ Գեյթսը առաջատար դարձավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կառավարությունը որոշեց Գեյթսի հետ կնքել 10 տարվա պայմանագիր՝ 10 միլիարդ դոլար արժողությամբ։