Ինդոնեզիայում երկրաշարժ և ցունամի է տեղի ունեցել
Ինդոնեզիացի սեյսմոլոգները Ինդոնեզիայի ափերի մոտ մեկ մետրանոց ցունամիի ալիքներ են գրանցել:
Ցունամիի ալիքները նկատվել են Տերնատե և Ջայլոլո շրջանների ափամերձ տարածքներում: Ինդոնեզիայում ցունամիի վտանգ էր հայտարարվել այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը 7.4 մագնիտուդ երկրաշարժ էր գրանցվել:
Երկաշարժի հետևանքով երկու մարդ վնասվածքներ էր ստացել, մի շարք շինություններ էին ավերվել: