Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Փաստ». ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 22100-ով պակասել է

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանի թե՛ նախկին, թե՛ այսօրվա իշխանությունները անտարբեր չեն Հայաստանի բնակչության թվաքանակն ավելացնելու վերաբերյալ կանխատեսումների նկատմամբ։

Սերժ Սարգսյանը հայտարարում էր Հայաստանի բնակչությունը մինչև 2040 թվականը 4 միլիոն դարձնելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը նշաձողը ավելի բարձրացրեց՝ հայտարարելով, որ մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի։

Թե որքանո՞վ կիրականանան իշխանությունների ցանկությունները, ե՞րբ հնարավոր կլինի հասնել նման արդյունքների, հարց է, որը ենթադրում է համալիր մոտեցում՝ առաջին հերթին երկրի տնտեսական զարգացման համատեքստում։ Այդուհանդերձ, այսօրվա դրությամբ առկա իրավիճակն ու ցուցանիշները ո՛չ 4, ո՛չ էլ 5 միլիոն բնակչություն ունենալու առումով հուսադրող չեն։

Ինչո՞ւ է նվազել ՀՀ մշտական բնակչության թվաքանակն այն դեպքում, երբ հատկապես վերջին մեկուկես տարում խոսվում էր հայրենադարձության, արտագաղթի տեմպի նվազման մասին, թողնենք մասնագետների ուսումնասիրությանը, և պարզապես դիտարկենք Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները՝ համեմատության եզրեր անցկացնելով վերջին երեք տարիների ցուցանիշների միջև։

ԱՎԿ-ի՝ օրերս հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 957 հազար 500 մարդ։ ԱՎԿ-ն մանրամասն ներկայացրել է նաև քաղաքային և գյուղական բնակավայրերում առկա ցուցանիշները։

Դիտարկելով ԱՎԿ-ի տվյալները՝ փորձեցինք փոքր ուսումնասիրություն կատարել՝ պարզելու, թե վերջին տարիների ընթացքում ՀՀ մշտական բնակչության թվաքանակի աճի տեմպերն ինչպիսի՞ արդյունք են գրանցել։ 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 969 հազար 200 մարդ։

Հիմք ընդունելով այս ցուցանիշը՝ կարող ենք փաստել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ՀՀ մշտական բնակչության թիվը 11 700-ով պակասել է։ 2018 և 2019 թվականների համեմատ 2017 թվականին ՀՀ մշտական բնակչության թիվն ավելի մեծ է եղել. 2017 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 2 979 600 մարդ, այսինքն՝ 10 400-ով ավելի, քան 2018 թվականին։

Համեմատելով 2017 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա տվյալներն ու 2019 թ. նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը՝ կարող ենք փաստել, որ այս ընթացքում ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է։

Միևնույն ժամանակ, եթե դիտարկում ենք միայն 2019 թ. հունվար, ապրիլ ամիսներին առկա ՀՀ մշտական բնակչության աճի տեմպերը, նկատում ենք, որ այստեղ ևս դրական դինամիկա չկա։ 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 965 300 մարդ, իսկ 2019 թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ 2 962 100 մարդ։

Սա նշանակում է, որ երեք ամիսների ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է 3200-ով։ Նշենք նաև, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 972 700 մարդ, իսկ 2018 թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ 2 969 900 մարդ։

Առանձին դիտարկման առարկա են քաղաքային և գյուղական բնակավայրերում մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները։

Տրամաբանական է, և ընդհանուր ցուցանիշից էլ կարելի է եզրակացնել, որ այս առումով աճի տեմպերը ևս նվազել են։

Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել գյուղական բնակավայրերի իրավիճակը, որոնք առավել խոցելի են, և ամեն տարի դատարկվող գյուղերի շարքին նորերն են ավելանում։

2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքային բնակավարերում մշտական բնակչության թիվը կազմել է 1 893 200 մարդ։

Նշված ժամանակահատվածում գյուղական բնակավայրերում մշտական բնակչության թիվը կազմել է 1 064 300, իսկ Երևանում՝ 1 083 600։

Նշված ժամանակահատվածում ամենաքիչ մշտական բնակչություն ունեցող մարզը Վայոց ձորն է, որտեղ 2019 հոկտեմբերի 1-ի դրությամբ կա 48 700 մշտական բնակչություն։

2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքային բնակավայրերում մշտական բնակչության թիվը կազմել է 1 895 400, միայն Երևանում՝ 1 079 400։ Գյուղական բնակավայրերում 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կա 1 073 800 մշտական բնակչություն։ Ամենաշատ մշտական բնակչություն ունեցող մարզն Արմավիրն է։

Այստեղ 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 264 500 մշտական բնակչություն է եղել։

Այդուհանդերձ, 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ամենաշատ մշտական բնակչություն ունեցող մարզում ևս աճի նվազում է գրանցվել։ 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչությունը 1100-ով պակասել է՝ կազմելով 263 400 մարդ։

2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 126 700, Արարատի մարզում՝ 257 700, Արմավիրում՝ 264 500, Գեղարքունիքում՝ 229 000, Լոռիում՝ 215 800, Կոտայքում՝ 251 400, Շիրակում՝ 234 100 Սյունիքում՝ 138 400, Վայոց ձորում՝ 49 300, Տավուշում՝ 122 900։ 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բոլոր մարզերում մշտական բնակչության թվաքանակի նվազում է արձանագրվել։ 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզում առկա է 124 400, Արարատում ՝ 256 200, Գեղարքունիքում՝ 227 200, Լոռիում՝ 213 500, Կոտայքում՝ 251 200, Շիրակում՝ 230 800, Սյունիքում՝ 137 400, Վայոց ձորում՝ 48 700 և Տավուշի մարզում՝ 121 100 մշտական բնակչություն»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում