ԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից
Վազող տողեր

Ինչո՞ւ է աղմկում Արայիկ Հարությունյանը. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Անցած շաբաթ գործող Կառավարության «սուպեր-նախարար» Արայիկ Հարությունյանը հայտնվեց հերթական սկանդալի կենտրոնում՝ սեփական ֆեյսբուքյան էջում իր քաղաքական ընդդիմախոսներին մեղադրելով ոչ ավել, ոչ պակաս «անդաստիարակության» մեջ։ Փորձելով իր անձի շուրջ անհարկի աղմուկ բարձրացնել և հերթական անգամ կիրառել նախկիններին մեղադրելու արդեն ծեծված հռետորաբանությունը, նա հասավ միայն հակառակ արդյունքի, ուժեղացնելով հանրային դժգոհության ալիքը։ Բանը հասավ նրան, որ նրա գործողությունները ստիպված էր բացահայտ պաշտպանել վարչապետ Փաշինյանը, հընթացս մի շարք սեփական վիճելի մտքերով ավելի սրելով իրավիճակը։

Եթե փոքր ինչ վերացարկվենք կոնկրետ իրավիճակից, որը առիթ դարձավ ՀՅԴ Երիտասարդական թևի հանրային բողոքի համար, ապա պետք է փաստել, որ Արայիկ Հարությունյանի գործունեությունը վաղուց արդեն առաջացնում է հայ հասարակության զգալի մասի տարակուսանքը, և ընդամենը թեթև կայծ էր պետք, որպեսզի այն վերածվեր բացահայտ հանրային բողոքի։ Նշեմ ընդամենը նրա «սխրագործություններից» մի քանիսը՝

ա) Նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, Արայիկ Հարությունյանը կոպիտ և անապացույց մեղադրանքներով հանդես եկավ «Այբ» կրթական հիմնադրամի և նրա ղեկավարության հասցեին։ Այս Կառավարության համար արդեն սովորական դարձած ոճով, նա նաև անմիջապես հիմնադրամի ստացած միջոցների ծախսման աուդիտ նախաձեռնեց, սակայն այն միայն փաստեց հիմնադրամի գործունեության արդյունավետությունը և թափանցիկությունը։ Մինչև հիմա, Արայիկ Հարությունյանը ներողություն չի խնդրել հիմնադրամի ղեկավարությունից և բազմաթիվ աջակիցներից, ոչ էլ հանրայնացրել է այդ աուդիտի արդյունքները։

բ) Մինչև «սուպեր-նախարար» դառնալը, Արայիկ Հարությունյանը Երևանի Պետական Համալսարանի շարքային դասախոս էր (ենթադրաբար, գիտական ասպարեզում ավելին դեռ չէր հասցրել, 40 տարեկանում նա ընդամենը 6 գիտական հոդվածի հեղինակ է)։ Պատասխանատու պաշտոն ստանձնելուց հետո, նա նմանատիպ սկանդալային արշավանք սկսեց ԵՊՀ ղեկավարության դեմ, չխորշելով վիրավորանքներից և պիտակավորումից, և թունավորելով մթնոլորտը մայր ԲՈՒՀ-ում։ Այս ամենի արդյունքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ի վերջո հրաժարական տվեց, մինչև հիմա նրա փոխարեն նոր ռեկտոր չի ընտրված, լուրեր են պտտվում, որ Արայիկ Հարությանը այդ կարևոր պաշտոնը «պահում է» իր անձնական պրոտեժեի համար, թեև զուգահեռ չի դադարում խոսել «ԲՈւՀ-երի ապա-քաղաքականացման» անհրաժեշտության մասին։

գ) Արայիկ Հարությունյանի օրոք փաստացի լուծարվեց Կրթության ազգային ինստիտուտը՝ առանց հստակ հիմնավորման, թե ով և ինչպես է այսուհետև զբաղվելու կրթական ծրագրերի փորձաքննությամբ, կրթության մեջ մանկավարժական նոր մոտեցումների փորձարկմամբ, և ուսուցիչների վերապատրաստմամբ։ Ներկայումս բարձր որակավորմամբ երեք հարյուրից ավել աշխատակիցներ հայտնվել են փողոցում՝ առանց սեփական ճակատագրի մասին հետագա պատկերացման, իսկ նրանց գործառնությունները այլևս չեն իրականացվում։

դ) Կրթական գերազանցության ազգային ծրագիրը, որը մշակվել էր «Այբ» հիմնադրամի և ԿԳՆ համատեղ ջանքերով, և հնարավորություն էր տալիս Հայաստանի ավագ դպրոցների կրթական ծրագրերը մի քանի տարվա ընթացքում մոտեցնել համաշխարհային լավագույն ստանդարտներին, կասեցվել է՝ ևս անորոշ հեռանկարով։ Նախարարությունը փոխարենը ոչ մի բան չի առաջարկել (և դժվար թե առաջարկի), զրկելով մեր երեխաներին որակյալ կրթություն ստանալու և աշխարհի լավագույն համալսարաններ ընդունվելու հրաշալի հնարավորություննից։

ե) ԲՈՒՀ-երում հայոց լեզվի և պատմության առարկաների պարտադիր դասավանդումը դադարեցնելը Արայիկ Հարությունյանի հերթական վիճելի նախաձեռնությունն է։ Թեև այն ունի որոշակի թեր և դեմ կողմեր, մասնագետների մեծամասնությունը հակվում են այն մտքին, որ Հայաստանի պայմաններում, երբ դպրոցական կրթության մակարդակը խիստ անհամասեռ է, այն վնասակար է, և կարող է բերել երիտասարդության լեզվական գիտելիքների հետագա վատթարացման։

զ) Ի լրումն կրթական ոլորտում կատարած վիճահարույց քայլերի, Արայիկ Հարությունյանը հասավ Մշակույթի նախարարության լուծարմանը, և փաստացի որպես կցորդ Կրթության և ԳԻտության նախարարության հետ նրա միավորմանը։ Այդ պահից սկսած, այս Սուպեր-նախարարությունը ֆինանսավորել է մի շարք էսթետիկ և արժեքային իմաստով կասկածելի (մեղմ ասած) մշակույթային ծրագրեր, որոնք և վերջին շրջանում հանրային դժգոհության առիթ են դարձել։ Դրան գումարվում է Արայիկ Հարությունյանի անձնական հայտարարությունները, որոնցում նա անթաքույց պաշտպանում է այդ նախաձեռնությունները, ի ցույց դնելով սեփական նախապատվություները։

է) «Սուպեր-նախարար» դառնալուց ի վեր, Արայիկ Հարությունյանի անձնական վարձատրությունը մեկ ու կես տարում պաշտոնապես աճել է մոտ 10 անգամ, նա ԵՊՀ շարքային դասախոսից թռիչքաձև դարձել է ամբողջ համակարգի ճակատագիրը տնօրինող ղեկավար՝ շրջանցելով բազմաթիվ միջանկյալ մակարդակները։ Նույն ժամանակում, իր ղեկավարած համակարգում վարձատրությունները աճել են առավելագույնը 10 տոկոսով (այն էլ ոչ ամենուրեք), ուսուցիչները Հայաստանում շարունակում են մնալ առավել ցածր վարձատրվող մասնագիտական խմբերից մեկը, նրանց միջին աշխատավարձը հանրապետության միջին աշխատավարձից առնվազն երկու անգամ ցածր է, և էական փոփոխություն չի նախատեսվում նաև 2020 թ․ բյուջեով։

Մեկուկես տարվա պաշտոնավարման ընթացքում, Արայիկ Հարությունյանը հասցրել է իր գործունեությամբ այնքան հարցեր ծնել, որ շատերի համբերության բաժակը այսօր լցվել է, և նրա հրաժարականի պահանջը դարձել է ստեղծված իրավիճակին բնական արձագանք։ Հանուն արդարության սակայն, պետք է նշել սակայն, որ նա մենակ չի։ Պատասխանելով ՀՅԴ երիտասարդների հարցերին, վարչապետ Փաշինյանը նշեց, որ Կրթության և մշակույթի ոլորտում քաղաքականությունը իրականացնում է ոչ թե Նախարարը, այլ Կառավարությունը, ուստի այն էլ պատասխանատվություն է կրում այդ քաղաքականության համար։

Այս անկեղծությունը գովելի է, ուստի կամ վարչապետ Փաշինյանը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի վերը նշած գործողությունների համար, և բացատրի հանրությանը, թե ինչու և ինչ նպատակով է այս ամենը արվում մեր երկրում, կամ էլ ընդունի, որ Արայիկ Հարությունյանը գործել է սեփական նախաձեռնությամբ, և ժամանակն է եկել հանրությանը ազատել նրա հետագա ծառայությունից։ Մինչ այդ, առաջարկում եմ ձեզնից յուրաքնչյուրին ստորև ավելացնել ձեր գնահատականները նախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի գործունեության վերաբերյալ»։