Քրգործի կարճումից հետո Սուրիկ Խաչատրյանի որդին պաշտոն է ստացել
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, Սդղի գյոլի գործով իր նկատմամբ քրեական գործի կարճումից քիչ ժամանակ անց Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական է նշանակվել:
«Էդ ի՞նչ պաշտոն է, որ: Իմ նախաձեռնությամբ Տիգրանին ընդունել ենք աշխատանքի: Նրան ես ճանաչել եմ դեռ դպրոցական տարիներից»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի որդու նշանակումը ներկայացրել է Մարտուն Մաթևոսյանը:
Հարցին, թե Տիգրան Խաչատրյանը հանրության շրջանում վատ համբավ ունի և ավելին, երկու աղմկահարույց գործերով նրա անունը հնչեղություն է ստացել, Մաթևոսյանը արձագանքել է. «Ցանկացած ակտիվ երիտասարդ կարող է նման կենսագրություն ունենալ … համբավը, ի վերջո, կարող է սարքվել …»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։