Կառավարության շենքի դիմաց ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել
Այսօր` նոյեմբերի 26-ին կառավարության հերթական նիստի օրը, հավաքվել էին Կոնդի և Ֆիրդուսի հարակից տարածքի բնակիչները:
Վերջիններս կառավարությունից պահանջում էին լուծում տալ իրենց բնակարանային խնդիրներին:
Տարիներ շարունակ հարցն այդպե էլ հանգուցալուծում չի գտել: Այժմ նրանք պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ումից էլ ակնկալում են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Չնայած իրենց պահանջին` ցուցարարներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել վարչապետին, ինչի պատճառով հավաքված ամբոխը զայրացավ ու սկսեց վարչապետ վանկարկել:
Կառավարության դիմաց իրավիճակն սկսեց լարվել: Ցուցարարները փորձեցին փակել փողոցը, որի հետևանքով ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ:
Մանրամասները` տեսանյութում