Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Արխիվ

Սփյուռքահայերը միայն հանգչելու համար են գալիս Հայաստան. Փայլուն գաղափար Հրանուշ Հակոբյանի համար

Օրերս տեղի ունեցավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 2015թ. համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որի ընթացքում եվրոպական սփյուռքը խոստացավ Հայաստան հայրենիքի համար 1 միլիոն 300 հազար եվրո նվիրատվություն անել։
2013-ին համաեվրոպական դրամահավաքի ժամանակ հավաքվել էր 1 մլն 460 հազար, 2014-ին 1 մլն 370 հազար եվրո։
Այսօր էլ ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի կունենա հեռուստամարաթոն- հանգանակությունը։ Այս տարի հանգանակված գումարները կուղղվեն Արցախի 5 և ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը։
Ըստ կանխատեսումների` նախորդ տարիների համեմատությամբ՝ այա տարի հանգանակված գումարն ավելի քիչ կլինի։
Նվիրատրված գումարների թվի անկումը հիմնականում բացատրվում է նրանով, որ Սփյուռքն այլևս չի վստահում ՀՀ իշխանություններին և վստահ չէ, որ գումարներն ուղղվում են նախօրոք հայտարարված նպատակների իրականացմանը, և ոչ թե ավելացնում են ինչ որ մեկի գրպանի պարունակությունը։
Սակայն….թողնենք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության բացթողումների վերհանումը, մի պահ մոռանանք աղքատության ու արտագաղթի ծավալների մեծացումը և գնանք դեպի եվրոպական Սփյուռք։
Այստեղ բնակվում են հայրենիքից հեռու, բայց հայրենիքի կարոտով, նաև՝ առանց դրա, ապրող մարդիկ։ Այդ կարոտողների շնորհիվ է, որ հավաքվելու է այդ 1 միլիոն 300 հազար եվրոն, որը չի կարելի ասել, թե քիչ գումար է։
Իսկ այ, չկարոտողներից հայրենիք փող բերելու համար պետք է աշխատել, ուղիներ որոնել, քանի որ այդ փողը շատ է պետք մեր խեղճ ու աղքատ երկրին՝ պետական պարտքը չավելացնելու, բայց Հայաստանի ու Արցախի միջև կապն ավելի ամրապնդելու ու զարգացման, համար։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի փայլուն ու հեռուն գնացող միտքը ևս՝ Հայաստանի բանկերում սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կողմից գումար ներդնելու վերաբերյալ չաշխատեց, Սփյուռքը կուտը չկերավ։ Ուրիշ հնարքների էլ՝ Սփյուռքի մեր հնարամիտ նախարարի մտքով առայժմ չի անցնում։
Ի՞նչ անել։
Մի քանի տարի առաջ Իտալիայից հայրենիք էր եկել մեզ ծանոթ մի ընտանիք։ Եկել ու «լռվել» էր Հայաստանում։ Եկել էր ու մնացել։ Ոչ թե նրա համար, որ հայրենիքի ու Արարատ լեռան կարոտն էր սպանում ու որոշել էր վերջնականապես մնալ ու հաստատվել Հայաստանում, այլ… ընտանիքի մեծ մայրն էր այդպես ցանկացել։ Մեծ մայրիկը պառկել ու որոշել էր, որ ինքը պետք է մեռնի։ Իսկ մեռնելուց հետո՝ ոչ ավել, ոչ պակաս, ինքն ուզում է, որ հուղարկավորվի հայրենիքում։ Եվրոպաներում կյանքն ապրած ու վայելած տիկնոջ վերջին ցանկությունն էլ որոշել էին իրականություն դարձնել Եվրոպայում ծնված, մեծացած եվրոպական մտածողությամբ, բայց գենետիկորեն հայկական հոգեբանություն ունեցող որդիներն ու թոռները։ Ու… սպասումներով՝ 2 տարի ապրեցին հայրենիքում։ Մեծ մայրիկի հեռուն գնացող մտքերն այդպես էլ իրականություն չդարձան։ Ստիպված նորից վերադարձան հայրենի Իտալիա։ Բայց գնալուց առաջ չմոռացան աստղաբաշխական թվերով Երևանի գերեզմանատներից մեկում «տեղ վերցնել», որ հետո, երբ ժամանակը գա…
Այս պատմությունը գուցեև մոռացվեր, եթե վերջերս մեկ այլ սփյուռքահայ բարեկամ նույն մտահոգությամբ Հայաստանում «խարիսխ չգցեր»։ Հիմա էլ Շվեյցարիայից էին մեծ մայրիկին ուղեկցել Հայաստան, թե՝ որոշել է հայրենի հողում հանգչել…
Հայաստանի բնակչությունը տարեցտարի ծերանում է։ Երիտասարդները հայրենիքում աշխատանք չգտնելով՝ բռնում են արտագաղթի ճանապարհը։ Սփյուռքում սերնդափոխություն է կատարվում։ Ջահելների համար այլևս հայրենիքի գաղափարն այն նվիրական հատկությունը չունի, ինչ մեկ կամ երկու սերունդ առաջ էր։ Հայաստանը Սփյուռքի համար դառնում է մի նվիրական հող, որից հեռու պետք է ապրել, վայելել, հետո «վերադառնալ» ու հանգչել այդ հողում։
Իրականությունը տխուր է, շատ տխուր։ Բայց, ինչո՞ ւ այս ամենը չդիտարկել հայրենիքի շահի տեսանկյունից։ Այնպես որ… Փայլուն գաղափարն ու դրանից բխող հետևությունները թողնում ենք հայրենի իշխանությունների ու հատկապես ՀՀ սփյուռքի նախարարի վառ երևակայությանը։