Փաշինյանն առիթը բաց չթողեց քննադատական հրապարակումները որպես ֆեյք նյուզ որակելու
Նիկոլ Փաշինյանն այսօր ցույց տվեց Սերժ Սարգսյանի առանձնատունը, որտեղ տեղափոխվել է վերանորոգումից հետո, ընտանյոք հանդերձ ապրելու։ Սա այն առանձնատունն էր, որի վերանորոգման համար, ասում էին, որ ծախսվել է 2 միլիոն դոլար։
Հասկանալի է, որ ցուցադրելու մոտիվացիան այլ էր՝ ապացուցել, որ երկու միլիոն դոլար չի ծախսվել։ Լավ էր, որ այս անգամ զուգարան-բաղնիք հատվածները չցուցադրվեցին։ Իհարկե, կար նաև այլ պատճառ։ Փաշինյանն ուզում էր ցրել երեկվանից գեներացող այն էներգիան, որը առաջացել էր իր՝ Սամվել Ալեքսանյանի կարի ֆաբրիկայի բացման արարողությանը մասնակցելուց հետո, երբ հասարակությունը հիշել էր, որ ժամանակին Ալեքսանյանն ասել էր, որ Փաշինյանն ինչքան էլ իրեն «ճըղի» մեկ է իրենց ախպերն է։
Մամուլը պահը լավ որսաց ու հիշեցրեց, որ ախպերն ախպորը տիրություն է անում, ու վերցրել է իր տանիքի տակ։ Իհարկե առիթը բաց չթողնվեց, կրկին կոռուպցիոներների գումարների վերադարձի մասին, իր ու իր ընտանիքի հասցեին արվող հրապարակումները որպես ֆեյք նյուզ որակելու ու մեդիան էլի պիտակավորելու հետ կապված հայտարարություննր անելու համար։
Իրականում տխուր է այն, որ քաղաքական պայքարում Փաշինյանը չի խնայում ոչ մեկին ու ներառում է նույնիսկ իր ընտանիքի անդամներին։ Խելացին թերևս միայն փոքրիկ Արփին էր, որ հեռու մնալով այդ ամենից իր համար վայելելով իր մանկությունը, խաղում էր։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ասաց, որ Արփին չի սիրում ուղիղ եթերներ ու նույնիսկ լուսանկարվել։ Խելացի երեխա։
Յակոբ Բերգեր