Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն ոչ «դեմ առ դեմ» ձևաչափով
Փարիզում պլանավորվում է կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, գրում են թուրքական լրատվամիջոցները: Երկրորդ հանդիպումը տեղի կունենա կլիմայի փոփոխության գագաթաժողովի շրջանակում, որը կանցկացվի Փարիզում: Տեղեկության համաձայն՝ երկու երկրների նախագահները կհանդիպեն, սակայն ոչ «դեմ առ դեմ» ձևաչափով:
Նշենք, որ Կլիմայի փոփոխության գագաթաժողովում, որը կկայանա նոյեմբերի 30-ին, սպասվում է 147 երկրի պետությունների ու կառավարությունների ղեկավարների մասնակցություն: