Այո-ի քարոզչությունը հիվանդանոցից հասավ հոգեբուժարան
Newspress.am –ի տեղեկություններով` Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը օրերս ժողով է հրավիրել և 200 –ից ավել աշխատողների հրահանգել դեկտեմբերի 6-ին մասնակցել հանրաքվեին և քվեարկել այո:
Նա նաև ասել է, եթե դեկտեմբերի 6 –ին քվեարկության չգնան` հոգեբուժարանում խնդիրներ կունենան, քանի որ գնալու և այո ասելու հրահանգը վերևներից է տրվել:
Newspress.am-ի հետ զրույցում Գագիկ Կարապետյանը ասաց, թե հրահանգներ աշխատողներին չի տվել. «ով ձեզ ասել է` սուտ է ասել. բացարձակ իրականությանը չի համապատասխանում, դե ասե’ք ո՞վ է ասել» ,- արձագանքեց նա:
Գագիկ Կարպետյանը մի քանի անգամ կրկնեց, որ իրականությանը չհամատասխանող տեղեկություններ են իր մասին շրջանառվում և անջատեց հեռախոսը :