Հսկողությունը կպահպանվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է.Ոստիկանություն
Հայաստանի մի շարք քաղաքներում, միջպետական ճանապարհներին և այնտեղ դուրս եկող հատվածներում, կամուրջների վրա շարունակվում է ՀՀ ոստիկանության ուժեղացված ծառայությունը: Ոստիկանությունը շարունակում է կանգնեցնել մեքենաները, ստուգել բեռնախցիկները և ուղևորներին:
Այդ մասին newspress.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից` հավելելով, որ այդ հսկողությունը կպահպանվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:
Հիշեցնենք, որ երեկ բացահայտվել է Հայաստանում մի շարք ծանր հանցագործություններ նախապատրաստելու կասկածանքով զինված խմբավորում: Խմբի անդամները վնասազերծվել են և տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան: