Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի հոբելյանական երեկոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Այս մասին տեղեկանում են ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության ծառայությունից։
Հոբելյանական համերգին մասնակցում էին Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի մեներգիչները, բալետի մենակատարները, սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը: Համերգային ծրագրում ներկայացվել են Մ. Գլինկայի, Ջ. Վերդիի, Ժ. Օֆենբախի, Լ. Մինկուսի, Ժ. Բիզեի, Ջ. Պուչչինիի, Պ. Մասկանիի, Ֆ. Չիլեայի, Ֆ. Լեհարի, Մ. Ռավելի ստեղծագործությունները՝ Յուրի Դավթյանի, Կոնստանտին Օրբելյանի, Հարություն Արզումանյանի, Աթանես Առաքելյանի եւ Հայկ Դավթյանի դիրիժորությամբ: